չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

 Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 34-ամյա Լյովա Խ.-ի վարած Mercedes մակնիշի և Ձորափ գյուղի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Nissan  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: