հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Արագածոտնի մարզում բախվել են «Lada»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են «Lada»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Հովիկ Ա.-ի վարած «Lada» մակնիշի և 57-ամյա Հարություն Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

            

  • Կիսվել: