Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել եմ մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին. Փաշինյան (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրում ծանոթացել եմ մոդուլային տիպի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Գառնահովիտցիների հետ նաև զրուցել ենք գյուղի զարգացման ծրագրերի մասին, ապա միասին այցելել Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի և մոմ վառել՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


