Արագած համայքի դպրոցի ցնցուղը ըստ պայմանագրի արժե մոտ 72,000 դրամ
Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ։
«Կապալառուն՝ «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։ Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ։
Կոռուպցիա ՉԿԱ »,-գրել է նա՝ կից ներկայացրել գնման պայմանագիրը։
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր հենց այս դպրոցներ՝ ստուգելու հիմանորոգման աշխատանքները որակը:
Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի:



