շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արաբկիր վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի

Արաբկիր վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Փափազյան 2-րդ, Բաղրամյան 4-րդ, Կիևյան 1-ին նրբանցքների, Իսրայելյան 43, Բաղրամյան 2-րդ անցուղու 4, Սարյան 22, 24, 24/1, 26, Գյուլբենկյան 42-ից բարձր համարների, «Նաիրի», «Արամյանց», Ձորափ 40 հասցեի բժշկական կենտրոնների, Պարոնյան 9-21/3 կենտ և 10-40 զույգ համարների, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարների ջրամատակարարումը:

Գրիբոյեդովի, Բաղրամյան և Կիևյան փողոցներում կնկատվի ջրի ցածր ճնշում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: