չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արաբական թերակղզուց ՀՀ է ներթափանցում հզոր ջերմային ալիք. սպասվում է +42 աստիճան տաքություն

Արաբական թերակղզուց ՀՀ է ներթափանցում հզոր ջերմային ալիք. սպասվում է +42 աստիճան տաքություն

Օգոստոսի 10-ից Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
 
Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
 
Օգոստոսի 10-13-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 7-8-ը սպասվում է նորմայից բարձր:
 
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

  • Կիսվել: