ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ցեղասպանության ճանաչման մասով իր աշխատանքը

Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ցեղասպանության ճանաչման մասով իր աշխատանքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին:

Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ իրավարար վճռի ամբողջական օրինակը, որն օգտակար է եղել հետազոտողների համար: Անցնող տասնամյակում իրավարար վճիռը տպագրվել է նաև իսպաներեն և ռուսերեն։ Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը: Նա գրքի մեկ օրինակ նվիրել է Հանրապետության նախագահին: 

  • Կիսվել: