Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
՛՛Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


