կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ

Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2023թ ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 հազար 639, 2022թ ապրիլին՝ 96 հազար 938։

2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

  • Կիսվել: