հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլի 27-30-ը ստացվել է ՃՏՊ-ի մասին 3 ահազանգ

Ապրիլի 27-30-ը ստացվել է ՃՏՊ-ի մասին 3 ահազանգ

Ապրիլի 27-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Տավուշի մարզի Ծաղկավան-Չինչին և Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։

 

  • Կիսվել: