կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ապրիլի 13-ին վթարային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

Ապրիլի 13-ին վթարային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

ժամը 10.00-22.00՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի,

ժամը 9.30-22.00՝ Մելքումով, Գևորգյան փողոցների, Դավթաշեն գյուղի 7-րդ փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: