երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապօրինի հատել էր 111 հատ ծառ. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ապօրինի հատել էր 111 հատ ծառ. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար գյուղ տանող ճանապարհին փայտանյութով բարձված ավտոմեքենա է ընթանում:

Կարճ ժամանակ անց ոստիկանները Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերեցին մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մեքենա։

Գանձաքարցի 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է, որ նա Նավուրի անտառպետության տարածքից ապօրինի հատել էր 111 տարբեր ծառեր:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: