ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է ու նրա զավակներինը. Խաչատուր Սուքիասյան

Ապօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է ու նրա զավակներինը. Խաչատուր Սուքիասյան

Ապօրինի գույքը ձեր այս «Հինգերորդ ալիքի» սեփականատիրոջն է, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ձեր սեփականտերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին:

«Գնացեք այդ միլիարդները բերեք: 400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին իրեն մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանն է ասել, որ 320 ընտանիք առանց բնակարան է մնացել:
 «Ապօրինի գույքը ձեր և ձեր շրջապատինն է, ձեր քաղաքական համակարգինն է, նրանց զավակներինն է»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ մտավախություն ունի, որ երկրորդ, երրորդ նախագահների, շատ պետական նախկին պաշտոնայների ունեցվածքը «ապօրինիով կգնա»:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության կողմից դատական կարգով վիճարկվող Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, նա ասաց, որ իրենք ամեն ինչ օրենքով են անում: «Մենք՝ որպես ընտանիք, գույքը,  նյութականը մեզ համար այդքան կարևոր չէ, մեզ համար կարևոր են այն գործիքները, որոնք հնարավոր է օգնեն ՀՀ-ն զարգանա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  շենքը նպատակին ծառայելուն, ապա Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց, որ նպատակին չի ծառայել, քանի որ շուկայական հարաբերություններ կան:

Ինչ վերաբերում է հարցին, թե դատախազության կողմից այս նախաձեռնության մասին քննարկում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասաց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ»:

  • Կիսվել: