հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ափից հեռացած նավակն ու քաղաքացուն դուրս են բերել փրկարարները

Ափից հեռացած նավակն ու քաղաքացուն դուրս են բերել փրկարարները

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:54-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակն ու քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել ափ:
 

  • Կիսվել: