ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապաստարանների հարցը՝ ԱԻՆ-ի գերակա խնդիր

Ապաստարանների հարցը՝ ԱԻՆ-ի գերակա խնդիր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գերակա խնդիրն է ապաստարանների հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ասաց նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դեռևս պատերազմական շրջանում գործընթացը սկսված է եղել: Գաղտնիք չէ, որ մենք ապաստարանների առումով ունենք լուրջ խնդիրներ: Ես նախկինում՝ որպես զինվորական, առնչվել եմ այս խնդրի հետ: Կարող եմ հավաստիացնել, որ նախարարության առջև որպես գերակա խնդիր դրված է այդ հարցը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով կատարել այդ աշխատանքները՛՛:

Նախարարությունը, ըստ Փիլոյանի, պարբերաբար անցկացնում է պարապմունքներ:

Խոսելովբացասական արձագանքներին, թե պետությունը միայն պատերազմի ավարտից հետո է մտածում այդ մասին՝ նախարարն ասաց, որ այդ աշխատանքները միտված են ոչ միայն պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը ազդարարելուն և տարհանելուն, այլ նաև այլ աղետների դեպքում արձագանքելուն: Նա վստահեցրեց, որ իրենց աշխատանքի արդյունքնեիրը շուտով տեսանելի կլինեն:

 

 

  • Կիսվել: