շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր

Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում Ապարանի վարչական տարածքում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: