ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապարանի, Ճամբարակի, Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

Ապարանի, Ճամբարակի, Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: