ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգել էին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Ապարանի Դարյան փողոցում ստուգել եւ բաժին են բերել Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված 3 խմ փայտանյութով:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել օգոստոսի 23-ին՝ Վահագնի գյուղի հարակից անտառից:

Հանգամանքները պարզվում են:

Նշված դեպքով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: