ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Անունները կտանք, թող մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում. վստահ եմ՝ դրանից հետո կսկսեն երկար մտածել. Ավինյանը՝ կառուցապատողների մասին

Անունները կտանք, թող մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում. վստահ եմ՝ դրանից հետո կսկսեն երկար մտածել. Ավինյանը՝ կառուցապատողների մասին

Մենք երևանցիներին պարբերաբար պետք է տեղեկացնենք կառուցապատողների պարտաճանաչության մասով, կարծում եմ՝ պարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որ չարամտորեն խուսափում են ցանցերի տեղադրումից: Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո իրենք շատ երկար կսկսեն մտածել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով ներկայացնել այն կառուցապատողների ցանկը, որոնց վերաբերյալ փոշեկլանիչ ցանցերի բացակայության մասին ամենաշատ արձանագրություններն են կազմվել:

Նրա խոսքով. այդ կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն: «Անհատապես մենք բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որ մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում և ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ: Խնդրում եմ՝ ամբողջական ցանկը այս շաբաթ ներկայացնենք, հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք»,- նշել է նա:

  • Կիսվել: