երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անտառուտ գյուղում օղի թորելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել

Անտառուտ գյուղում օղի թորելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել

Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղաշյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը՝ օպերատիվ խմբերով։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: