Աննա Վարդապետյանը ժամանել է Խարբերդի մանկատուն, որտեղ անցկացվում է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա վարդապետյան այսօր՝ սեպտեմբերի 26–ին, մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործադիր մարմինների և «Ճախրուկ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ կազմակերպված Հատուկ կարիքներ ունեցող անձանց «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին, որն անցկացվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում։
Փառատոնը կազմակերպվում է 5–րդ անգամ և կտեւի մինչեւ սեպտեմբերի 28–ը։
Փառատոնին մասնակցելու են Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։
Փառատոնի շրջանակում տեղի է ունենալու համաժողով, «Արտ-թերապիան որպես հոգու ինքնարտահայտման անսահման տարածություն» թեմայով դասընթաց և համերգ․ շուրջ 370 մասնակից ՀՀ տարբեր մարզերից, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից, հանրակրթական և մշակույթի դպրոցներից, հասարակական կազմակերպություններից։


