հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղ

Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է  «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղ: Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի եւ հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Թադեւոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների եւ հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել է երեխաների մասնակցությամբ ներկայացումը:

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: ՍՕՍ Մանկական Գյուղ Իջեւանը գործում է 2009 թվականից:

  • Կիսվել: