ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհրաժեշտ է շարունակել ջանքերի ներդնումը՝ ՀՀ-ում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ. Մկրտչյան

Անհրաժեշտ է շարունակել ջանքերի ներդնումը՝ ՀՀ-ում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ. Մկրտչյան

Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։ Այս մասին ի ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Հանձնառել եմ միանալ նախարարության աշխատանքներին՝ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամությամբ։

Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար․ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի բոլորիս հոգածության և նվիրական աշխատանքի կարիքը, ուստի անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերի ներդնումը՝ Հայաստանում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ։

Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։

Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ նախարարության ընթացիկ և նոր իրագործվող աշխատանքներում՝ գործունեությունս ծառայեցնելով ի նպաստ քաղաքացիների բարեկեցության՛՛։

  • Կիսվել: