հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհետ կորածների ծնողները հանդիպում են Ալեն Սիմոնյանի հետ

Անհետ կորածների ծնողները հանդիպում են Ալեն Սիմոնյանի հետ

Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց և ուղևորվել Ազգային Ժողով։

Անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են պետական կառույցներից։ Նրանք ցանկանում են նաև պարզել, արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են, թե՝ ոչ։

  • Կիսվել: