չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Հերացի փողոցը

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Հերացի փողոցը

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Հերացի փողոցը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ իրենք գնում են բոլոր դիահերձարաններում հերթով հաշվարկ անելու:

՛՛Գնում ենք բոլոր մորգերը հատ-հատ հաշվարկ անելու։ Մարմինների քանակով, մասունքների քանակով էսօր վերջնական թիվ ենք ունենում, որ այսօր Հանրապետության էս-էս մորգերում այսքան-այսքան մարմին եւ մասունք, որ վաղը նորից այս թիվը չաճի։ Հիմա պետք է հաշվենք, պետք է ընթացքում էլ նվազի, տեսնենք՝ վերջը երբ է սրա՛՛,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատները փակել են Հերացու փողոցը: Նրանցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, հայտարարել էր, որ երկու օր առաջ բացահայտվել է, որ զոհերի մարմինների թվի մեջ անճշտություն է հայտնաբերվել:

Հիշեցնենք նաև, որ այս առնչությամբ ԱՆ-ն պարզաբանում էր տարածել:

 

  • Կիսվել: