երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Չորս օրում բացահայտվել է հանցագործության 285 դեպք. գրանցվել է 58 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 90  մարդ

Չորս օրում բացահայտվել է հանցագործության 285 դեպք. գրանցվել է 58 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 90 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 8-12-ը:
 
Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
  • 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 21 դեպք՝ խարդախության,
  • 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 16 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 9-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման,8 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 5 դեպք՝ խուլիգանության,
  • 4-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 3-ական դեպք՝ շորթման և ինքնիրավչության,
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառակերության, թմրանյութի իրացման, ինքնասպանության հասցնելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ինքնավնասման:
Բացահայտվել են նաև պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ մասնակից դարձնելու, հարկերը չվճարելու, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,
  • խարդախության և խուլիգանության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրություն
 
Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է։

 

  • Կիսվել: