երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայ Փոստ»-ը զգուշացնում է

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայ Փոստ»-ը զգուշացնում է

«Հայ Փոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իրենց անունից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝ 

մեր կայքը՝ https://www.haypost.am/  

ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/haypost.am

ինստագրամյան էջը՝ https://www.instagram.com/haypost.official/?hl

 (010)514-514»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: