կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Անգլիայի լիգայի գավաթ․ Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ

Անգլիայի լիգայի գավաթ․ Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ (1-0)՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Հյուսիսիլոնդոնցիների կազմում խաղի միակ և հաղթական գոլը 90+7-րդ րոպեին հեղինակեց Կայ Հավերցը։ «Արսենալը» երկխաղյա դիմակայության արդյունքում «ազնվականների» նկատմամբ առավելության հասավ 5-3 հաշվով։

Եզրափակիչի մյուս մասնակիցը կորոշվի փետրվարի 4-ին «Էթիհադում» կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպման արդյունքում։

  • Կիսվել: