շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ արտահագուստները․ դրանք անպիտան են ճանաչվել

Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ արտահագուստները․ դրանք անպիտան են ճանաչվել

Ապրիլի 22-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա ներմուծված 84 տ․ բժշկական պարագաների թվում եղած  400․000 հատ արտահագուստները անպիտան են ճանաչվել օգտագործման համար։ Դրանք չեն համապատասխանել Բրիտանիայի առողջապահական չափանիշներին, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «The Guardian»-ին, տեղեկացնում է, որ դրանք պահվում են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի պահեստում, քանի որ պիտանի չեն օգտագործման համար։ 

Նշվում է, որ այս լուրը հաստատել է նաև Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Հաողորդվում է, որ այդ պարագաները հետ են ուղարկվելու Թուրքիա՝ դրանց գումարը հետ փոխանցելու պահանջով։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի առողջապահության համակարգի կարիքների համար շտապ անհրաժեշտ բժշկական պարագաները պետք է այդ երկիր ուղարկվեին ապրիլի 19-ին, սակայն Թուրքիայում առաջացած թղթաբանական խնդիրների պատճառով անգլիական ինքնաթիռը 2 օր անց միայն կարողացավ ուղեբեռը տեղափոխել Լոնդոն։ Տեղափոխության ուշացումը կարճաժամկետ լարվածության պատճառ էր դարձել 2 երկրների միջև։

  • Կիսվել: