երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Անդրեասյանի ընկերուհին եք, դրա համար էլ փոխնախարար եք նշանակվել». Սվաջյանը ընկերությունը «մեծ հասկացություն» համարեց

«Անդրեասյանի ընկերուհին եք, դրա համար էլ փոխնախարար եք նշանակվել». Սվաջյանը ընկերությունը «մեծ հասկացություն» համարեց

Դրանք անձնական մեկնաբանություններ են եւ որեւէ հիմք չունեն: Այդ մասին այսօր կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը փոխնախարար է նշանակվել, քանի որ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերությունին:

Ճշտող հարցին, թե իրենք ընկերուհիներ չե՞ն, Սվաջյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով: Ընկերություն անելը մեծ հասկացություն է: Մինչ աշխատանքային փոխհարաբերություններ ունենալը ես տիկին Անդրեասյանի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել: Սոցապ նախարարությունում մի քանի աշխատանքային ծրագրերի շրջանակում մի քանի հանդիպում ունեցել եմ, որից հետո նախարարության ենթակայությամբ աշխատող ՊՈԱԿ-ի տնօրեն եմ եղել, այդպես է եղել իմ առնչությունը: Որից հետո ստացել եմ առաջարկ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու»:

  • Կիսվել: