կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է բարդացնել վարորդական վկայականի ստացումը

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է բարդացնել վարորդական վկայականի ստացումը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավտոճանապարհային երթևեկության միջադեպեր եղան, որտեղ մեծաքանակ մարդկային զոհեր եղան: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այսքան բարեփոխում են անում, բալային համակարգ կա և այլն, բայց ինչ-որ բան այն չէ: Նա ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարց ուղղեց, թե ինչ պետք անել:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բալային համակարգը աշխատում է, բայց խնդիրը չի լուծվում: «Եկեք բարդացնենք այդ վկայական ստանալը, շատ էժան է և շատ հեշտ է ստանալը»,- ասաց նա:

 

  • Կիսվել: