ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անցկացվում են ոստիկանության զորքերի մասնագիտական պարապմունքներ

Անցկացվում են ոստիկանության զորքերի մասնագիտական պարապմունքներ

Սեպտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարտական հերթապահության նախապատրաստման ավանի ուսումնական կետերում պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի համահավաք գումարտակի հետ անցկացվեցին մասնագիտական պարապմունքներ։

Նպատակը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է:

Օրեր առաջ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում նույնպես անցկացվել են կրակային և մարտավարական պատրաստության պարապմունքներ։

  • Կիսվել: