ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անցած գիշեր Ղրիմի և Վոլգոգրադի մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 16 անօդաչու թռչող սարք

Անցած գիշեր Ղրիմի և Վոլգոգրադի մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 16 անօդաչու թռչող սարք

Անցած գիշեր Ղրիմի և Վոլգոգրադի մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 16 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության Telegram-ալիքը:

«Այս գիշեր կանխվել է Կիեւի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,- ասված է հրապարակման մեջ:

Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են 13 ԱԹՍ, երեքը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում։

Նշվում է, որ ՌԴ սահմանամերձ շրջաններում գործում է ահաբեկչական վտանգի դեղին, բարձր մակարդակ։

  • Կիսվել: