Analitik.am-ի լրագրողին և օպերատորին դանակով սպառնացել են
Այսօր կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և ցույց տվել դանակ՝ սպառնալով և խանգարելով նրանց գործունեությանը: Լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը: Քիչ անց նա նաև այս մասին տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև: