հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան

Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: