շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունները

Անահիտ Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունները

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ։

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական ընդհանուր համագործակցության ուղղությունները։ Այդ թվում` օրթոպեդիայի և վնասվածքաբանության, դեղագործության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հայ-ռուսական հերթական համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր։

 

  • Կիսվել: