ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի ՌԴ` Սանկտ Պետերբուրգ։ Մարտի 22-24 կայանալիք նախարարի գործուղման հրամանը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանի հետ ՌԴ կմեկնի նաև ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։
 
Նշվում է, որ Ավանեսյանն ու Ղոնյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Առողջ հասարակություն« համաժողովին։
Գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեից։

  • Կիսվել: