հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը հիվանդանոցների տնօրեններին կանչել է հանդիպման․ ինչ հարցեր են քննարկվելու

Անահիտ Ավանեսյանը հիվանդանոցների տնօրեններին կանչել է հանդիպման․ ինչ հարցեր են քննարկվելու

Այսօր երևանյան թանկարժեք հյուրանոցներից մեկում հավաքվել էին հիվանդանոցների տնօրեններ, որոնց հետ հանդիպման էր եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հանդիպումն անցկացվում էր դռնփակ ձևաչափով: Լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչու է նախարարը որպես հանդիպման վայր ընտրել հենց վերոնշյալ թանկարժեք հյուրանոցը, սակայն նախարարը նշեց, որ հանդիպման վայրն ինքն անձամբ չի ընտրել։ 

Վերջինս նշեց, որ օրվա մեջ իրենք ունենում եմ բազմաթիվ աշխատանքային քննարկումներ և սա լինելու է պարբերական․ <<Մենք շատ ակտիվ գործընկերանային կապի մեջ ենք բոլոր բժշկական կենտրոնների հետ, այլեցում ենք նաև մարզային բժշկական կենտրոններ և փորձում ենք խնդիրներին լուծունմներ տալ>>։ Նախարարը հրաժարվեց պատասխանել պետպատվերին վերաբերող հարցերին և հեռացավ։

 

 

  • Կիսվել: