ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել։
 
Բժշկական կենտրոնների արդիականացում` շենքային պայմանների բարելավում, նորագույն սարքավորումների ապահովում և նեղ մասնագետների առկայություն մարզերում, աշխատավարձերի վերանայում. այս և այլ կարևոր հարցերին է անդրադարձել Անահիտ Ավանեսյանը հանդիպման ժամանակ։
 
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առողջապահական ապահովագրության ներդրման շնորհիվ քաղաքացիներն ապահովագրված կլինեն, իսկ մարզային բուժհաստատությունների համար առավել շահեկան պայմաններ կստեղծվեն։
 
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև վերջին երեք տարիների կատարած աշխատանքը, խոսել ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծումների և առաջիկայում անելիքների մասին` վստահեցնելով, որ առողջապահությունը կշարունակի մնալ կառավարության գերական ոլորտ։

  • Կիսվել: