հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումներով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով: Լաբորատորիայի վերանորագման և վերազինման աշխատանքներն իրականցվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն դրամ:

«Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում` խթան հանդիսանալով մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում։

  • Կիսվել: