հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանն ու ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են թվային առողջապահության ոլորտին

Անահիտ Ավանեսյանն ու ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են թվային առողջապահության ոլորտին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:

«Թվային առողջապահության ոլորտում մեր երկրի ձեռքբերումների և հեռանկարների շուրջ այսօր զրուցել եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Պորտուգալիայում ընթացող «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում:

Ներկայացրել եմ մեր երկրի հաջողությունները թվայնացման ոլորտում։ Շատ կարևոր է, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է նաև մեր փորձը։

Նշել եմ, որ թվայնացումը կարևոր գործիք է` հատկապես ԱԱՊ օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, բժիշկների լիզենցավորման բարեփոխումներն իրագործելիս:

Քննարկեցինք նաև բուժաշխատողների լիցենզավորման, բուքույրերի դերի բարձրացման և շարունակական կրթության ապահովման աշխատանքները, փորձի փոխանակման նոր գաղափարներ: Հանս Կլյուգեն իր կողմից պատրաստակամություն է հայտնել խորհրդատվություն տրամադրել բոլոր բարեփոխումների հարցում:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով պացիենտների տեղափոխման դժվարություններին, անձանց` բուժօգնություն ստանալու իրավունքի խոչընդոտմանը և թերսնուցման պատճառով ահագնացող վտանգներին»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: