երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՆ-ն հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի. Սահակյան

ԱՆ-ն հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի. Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսի արձանագրված դեպքերը կրկնապատկվել են: Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

՛՛Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր՛՛,-նշեց նա:

Ըստ Սահակյանի՝ Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ՛՛:

  • Կիսվել: