երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՆ-ն առաջարկում է ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ անցնել

ԱՆ-ն առաջարկում է ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ անցնել

Խտրականության դեմ պայքարի օրվա շրջանակներում՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմակերպում է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում, որի ընթացքում կարելի է անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ: Հետազոտությունների հետ մեկտեղ կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն:
 
Մարտի 2-ին (ժամը 11:00-18:00) Երևանի Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի մոտ Ինֆեկցիոն հիվանդությոնների ազգային կենտրոնի թիմը` բժշկական սարքավորումներով հագեցած և հարմարեցված մեքենայով, կսպասարկի քաղաքացիներին:
 
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

  • Կիսվել: