երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ամրաշինական աշխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում. Արշակյան (տեսանյութ)

Ամրաշինական աշխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում. Արշակյան (տեսանյութ)

Այս պահին աղետի գոտում ենք ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ՀՀ ԱԺ ՏՏԿԳՇԻ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հրապարակելով տեսանյութ:

՛՛Ամրաշինական աշխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում։

Ճանապարհը փակ է երթևեկության համար, և դեպի Իջևան ուղևորվող քաղաքացիներին անհրաժեշտ է օգտագործել Ճամբարակով անցնող երթուղին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: