ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է CNN-ը։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա:

  • Կիսվել: