շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ-ում հայ գործարարի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ուղարկվել է փորձարկման

ԱՄՆ-ում հայ գործարարի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ուղարկվել է փորձարկման

Ամերիկյան Moderna Therapeutics ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է, պատվաստանյութ է ստեղծել կորոնավիրուսի դեմ: Ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է համապատասխան ինստիտուտ, որպեսզի անցնի փորձարկումները:

Պատվաստանյութը կոչվում է mRNA-1273:

Պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամանակահատվածում՝ 42 օրվա ընթացքում: Այն կարող է վաճառքում հայտնվել արդեն առաջիկա ամիսների ընթացքում, եթե բոլոր փորձարկումները դրական արդյունք ունենան:

  • Կիսվել: