ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միչիգանի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝  որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։

«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել նաև Միչիգան նահանգի մեկ այլ քաղաք՝ Ֆարմինգթոն Հիլզը:

  • Կիսվել: