շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային միակ չվերթը. դեսպանատուն

ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային միակ չվերթը. դեսպանատուն

Ուրբաթ՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Այս մասին ասված է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է:

«Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։

Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50»,- հայտնում են դեսպանատնից:

  • Կիսվել: