ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ՝ հայ գերիների հարցն ուշադրության կենտրոնում պահել․ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ՝ հայ գերիների հարցն ուշադրության կենտրոնում պահել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։ Այս մասին վարչապետը հայտնեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Արձանագրել եմ, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այդ հարցի վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: