ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՄՆ Պետդեպի և Կոնգրեսի անդամներին զեկույց է ուղարկվել Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպի և Կոնգրեսի անդամներին զեկույց է ուղարկվել Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ

Ըստ Tert.am-ի ունեցած տեղեկությունների, օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի, ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատների առանցքային անդամներին՝ այդ թվում հայկական հանձնախմբի անդամներին ուղարկվել է զեկույց, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին և քաղբանտարկյալների խնդրին:

Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Տաթևիկ Վիրաբյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլոց դեմ կարված ապօրինի գործերի վերաբերյալ:

Զեկույցի նպատակն է կոնգրեսի ազդեցիկ անդամներին տեղեկացնել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացների մասին:

Նմանատիպ զեկույց ստացել են նաև ԵՄ մի շարք երկների կառավարություններ և օրենսդիր մարմնի առանցքային դեմքեր:

  • Կիսվել: